-
28.10.2017|
16:35
Հոկտեմբերի 31-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգային ծրագրում կհնչեն Ռոբերտ Շումանի, Ալեքսեյ Շորի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։
-
27.10.2017|
14:48
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին կայացած սիմֆոնիկ համերգի առաջին մասում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները ներկայացրին Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը, ստեղծագործություն, որ գրվել է 20-րդ դարի շեմին՝ 1900 թվականին, և առաջին անգամ կատարվել է հեղինակի կողմից Մոսկվայում 1901թ. հոկտեմբերի 27-ին։
-
27.10.2017|
12:52
Այնքան ջերմություն կա ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանի և իմ՝ արդեն 4-րդ տասնամյակը կիսած բարեկամության խորքում, որ երբեմն ինձ թվում է, թե նրա կողքին եմ եղել կյանքիս առաջին օրից և գիտեմ նրա մասին ամեն ինչ, անգամ մանրուք թվացող մանրամասներ:
-
27.10.2017|
12:28
«Իրատեսի» հյուրը ռեժիսոր, կինովավերագրող ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է: Նրա «Լուսինը, Արևը և Հրացանակիրները» ֆիլմը, որ պատմում է Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանին գտնվող փոքրիկ քաղաքի կյանքի թվացյալ միօրինակության մասին, հետաքրքրել է կինոաշխարհում բարձր հեղինակություն վայելող մի քանի կինոփառատոների կազմակերպիչների ու պատկառելի շրջապտույտ կատարել կինոքարտեզի վրա կայուն տեղ ամրագրած փառատոնային ծրագրերում:
-
27.10.2017|
12:24
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է էՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ գեղանկարների անհատական երկրորդ ցուցահանդեսը:
-
27.10.2017|
07:52
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ նվիրված 20-րդ դարի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 95-ամյակին:
-
26.10.2017|
14:40
«Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամը և «Կայարան» գրական ակումբը հայտարարում են Ստեփան Ալաջաջյանի անվան գրական մրցույթ՝ պատմվածք և վիպակ անվանակարգերում:
-
26.10.2017|
14:30
Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության «Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչներ» բաժնի նախագահ, Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ ՄԱՐՏԻՐՈՍ ԲԱԴԱԼՅԱՆԸ մեր բարդ օրերում հարուստ է կրկնակի՝ իր թոռներով և իր ստեղծագործական աշխարհով:
-
25.10.2017|
14:26
Հոկտեմբերի 24-ին կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգն էր։
Խաչատրյանական փառատոնն իր ծրագրերով ամեն անգամ նոր հնարավորություններ է տալիս նոր ստեղծագործ արարումների։ Նման մի օրինակ էր նաև հոկտեմբերի 24-ի երեկոն։
-
25.10.2017|
13:41
Մեր զրուցակիցն է մշակութաբան, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ: Նրա հետ քննարկեցինք մշակութային այս հաստատության գործունեությանն առնչվող որոշ խնդիրներ: